News.am. 23-11-2010- Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է տեղեկությունն այն մասին, ըստ որի նոյեմբերի 19-ին ԼՂՀ պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված զինծառայողը Մանվել Հազրոյանն է: «Ես ներկա պահին ոչինչ ասել չեմ կարող այդ մասին: Համենայնդեպս, մենք նման տեղեկություն չենք հրապարակել»,-ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Հազրոյանն է կրակել իր հետ ծառայող զինվորների վրա եւ ապա ինքնասպանության փորձ արել, սակայն ողջ է մնացել:
Մերի Սարգսյանը նշեց միայն, որ նախաքննությունը շարունակվում է, ձերբակալված է մեկ անձ, նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Նրա նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում, նախաքննություն կատարվում է քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների, Հազրոյանը ազգությամբ եզդի է, բնակվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Նա, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, պարբերաբար ծաղրի է ենթարկվել իր ընկերների կողմից եւ անընդհատ «ռազբորկաների» հրավիրվել: Հերթական «ռազբորկայի» ընթացքում Հազրոյանին հասցրել են այն հոգեվիճակին, երբ նա ստիպված դիմել է զենքի օգնությանն ու կրակահերթ բացել, ինչի հետեւանքով չորս զինվոր մահացել է, իսկ չորսը, այդ թվում եւ Հազրոյանը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

No comments:
Post a Comment