Saturday, November 13, 2010

«Ադրբեջանցի երգիչների մասնակցությունն իրանցիների հարսանիքներին անօրինական է». Իրանցի պաշտոնյա

Panorama.am. 12-11-2010- Ադրբեջանցի երգիչների ու պարային խմբերին հրավիրել` մասնակցելու Իրանում կազմակերպվող հարսանիքներին և այլ միջոցառումներին, անօրինական քայլ է, և կարող է խնդիրներ առաջացնել հասարակության տարբեր շերտերի մոտ:
Այդ մասին իրանական «աթինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` նշել է Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգի Թավրիզ քաղաքի անձնագրային և վիզաների վարչություն պետ Մոհամմադ Ալի Ղաֆարզադեն:
Իրանցի պաշտոնյան, նշելով, որ օտարեկրյա քաղաքացիների կեցությունը մասնավոր բնակարաններում անօրինական է, պարզաբանել է. «Համաձայն իրանական օրենքների` եթե որևէ օտարերկրացի հրավիրվում է մասնակցելու որևէ ընտանեկան միջոցառման և որոնք պետք է բնակվեն հրավիրող անձի տանը, ապա 72 ժամվա ընթացքում այդ մասին պետք է տեղյակ պահվի օտարերկրյա քաղաքացիների հարցերով զբաղվող կառույցին և թույլտվություն ստանալ, իսկ եթե ոչ, ապա օտարերկրյա քաղաքացիները պետք է հյուրանոցներում բնակվեն»:

No comments: