Saturday, November 13, 2010

Բախում ոստիկանների և ՀԱԿ ցուցարարների միջև. Զուրաբյանը քաղաքակիրթ պայքարի կոչ է անում

Tert.am. 12-11-2010- ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև Հայ ազգային կոնգրեսն ու քաղբանտարկյալների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։
«Ո՞ւր են մարտի 1–ի մարդասպանները» բովանդակությամբ պաստառներն ու քաղբանտարկյալների նկարները պարզած՝ ակցիայի մասնակիցները բացականչում են. «Պահանջում ենք ազատ, անկախ Հայաստան։ Ազատել քաղբանտարկյալններին, պատժել մարդասպաններին։ Պայքար, պայքար մինչև վերջ»։
«Նիկոլ,Նիկոլ։ Ձեր արյունոտ ձեռքերը Նիկոլից հեռու պահեք»,– բացականչում են ցուցարարները։
«Եթե քաղբանտարկյալներից որևէ մեկի գլխից մազ պակասի, պատասխան են տալու իշխանությունները»,– լրագրողների հոտ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք տարբեր միջոցներով պայքարելու են այս երևույթի դեմ։
Գլխավոր դատախազության մուտքը շրջապատված է ոստիկանների կողմից։ Նրանք ցուցացարներին թույլ չեն տալիս մոտենալ դատախազության մուտքին։ Ոստիկանները հարձակվեցին դատախազության մուտքին մոտեցող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի վրա և նրան գետնին տապալեցին։ Ի պատասխան՝ ցուցարարները հարձավեցին ոստիկանների վրա։
Մարդկանց փորձում է հանդարտեցնել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ կոչ անելով քաղաքակիրթ ձևով պայքարել։

No comments: