Report.am. 3-11-2010- "Պետք չէ արտատպել ադրբեջանական նյութերը, որովհետեւ դրանք լրագրողական նյութեր չեն, այլ կատարյալ ապուշություն",- "Հենարան” մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ կարելի է արտատպել միայն փաստը, այն էլ միայն ստուգելուց հետո: Տեղեկատվական անվտանգության փորձագետը վստահ է, որ եթե յուրաքանչյուր լրագրող պահպանի լրագրողական կանոնները, օրինակ, ասենք, Հայաստանի մասին տեղեկատվություն վերցնի ոչ թե ինչ-որ ադրբեջանական կայքից, այլ փորձի տեղում համապատասխան մարմիններից ճշտել ինֆորմացիան, ապա տեղեկատվական անվտանգության ոլորտում շատ ավելի քիչ անելիքներ կմնան (շատ ճիշտ ու տեղին խորհուրդ է, մնում է միայն պրն Մարտիրոսյանը խորհուրդ տա նաեւ, թե ինչ անեն լրագրողները, երբ "համապատասխան մարմինները" չեն փայլում օպերատիվությամբ եւ հարցերին պատասխանելու պատրաստակամությամբ-խմբ.):
"Պետք չէ ունենալ հոգեբանական պատերազմի 500 մասնագետ, 10-ն էլ ունենանք` բավական է թշնամուն բմբլահան անելու համար",-նշեց փորձագետը եւ հավաստիացրեց, որ լրատվական դաշտում, երբ իրար վրա ցեխ են շպրտում, ապա դա տեղեկատվական պատերազմ կոչելը սխալ է. դա պարզապես "քարկտիկ" է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment