News.am. 8-11-2010- Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը քննադատել է օտարերկրյա եւ չվերահսկվող մամուլին:«Ձայների հաշվարկը տեղի է ունենում մարդկանց մեծ թվի աչքի առաջ: Ես ցավով նշում են, որ մամուլի օտարերկրյա միջոցների կողմից ընտրական գործընթացի լուսաբանման մեջ լուրջ կողմնակալություն է նկատվում: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք ցանկանում են այլ ֆոնով ներկայացնել ընտրությունները»,- մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավորության թեկնածւ Ալի Ահմեդովը, գրում է ադրբեջանական 1news.az գործակալությունը:
Նա նաեւ խիստ քննադատության է ենթարկել «Ազադլիգ» (Ազատություն) ռադիոկայանին: «Այդ ռադիոկայանի կայք մտնող մարդը կարող է մտածել, թե մարդիկ Ադրբեջանում մահանում են սովից, պատերազմ է, իրար են սպանում: Ինչ-որ մեկի գումարներով գորոծղ ռադիոկայանը անվանարկում է Ադրբեջանին: Միթե՞ դա ժողովրդավարություն է»,- ասել է Ահմեդովը:
«Ազադլիգ» ռադիոկայանը հայտնել է բազմաթիվ խախտումների մասին, եւ ոստիկանության կողմից դիտորդների աշխատանքի խոչընդոտում, որոշ տեղամասերում քվեարկության դադարեցում, ճնշումների կիրառում, քվեաթերթիկների լցոնում, կարուսել եւ բազմաթիվ այլ խախտումներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment