Նոյեմբերի 17-ին Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ նոյեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահը Բաքվում մասնակցելու է մերձկասպյան 5 պետությունների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի ղեկավարների հանդիպմանը:
Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնելու վաղը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակներում նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Ռուսաստանի հայերի միության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment