Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգում, որը հաստատվել է Լիսաբոնում նոյեմբերի 19–ին տեղի ունեցած ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում, ասվում է, որ ՆԱՏՕ–ն այլևս սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ նշելով, որ նման ձևակերպում Դաշինքի հայեցակարգում առաջին անգամ է կիրառվում։«ՆԱՏՕ–ն Ռուսաստանի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք իրական ռազմավարական համագործակցություն ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև, և մենք համապատասխանաբար կգործենք՝ Ռուսաստանից ակնկալելով փոխադարձ դիրքորոշում»,– ասվում է ՆԱՏՕ–ի կայքում տեղադրված «Ակտիվ պարտականություն, ժամանակակից պաշտպանություն» կոչվող փաստաթղթում, որում ընդգծվում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ «նպաստում է խաղաղության, կայունության և անվտանգության ընդհանուր միջավայրի ստեղծմանը»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment