News.am. 24-11-2010- Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) հայաստանյան գրասենյակը 2010 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 14:00-ին քննարկում է կազմակերպում վերջին ամիսներին հայկական բանակում գրանցված աննախադեպ թվով մահացության դեպքերի վերաբերյալ:
Պաշտոնական տվյալներով այս տարի հայկական բանակում ավելի քան երկու տասնյակ զինվորներ են մահացել ոչ պատերազմական պայմաններում: Հասարակական կազմակերպությունների տվյալներն ավելի մեծ թվեր են մատնանշում:
Քննարկման ժամանակ պատասխանատու մարմինների, փորձագետների ու արդեն խնդրին առնչված` որդեկորույս ծնողների մասնակցությամբ կխոսվի մահացությունների թվի նման աճի պատճառների, կխոսեն դրանք վերացնելու հնարավոր տարբերակների մասին:
«Հայաստանում հասարակական անհանգստության ալիք բարձրացրած բանակային մահացությունների պատճառների մասին քննարկումը ակտիվ երկխոսություն կարող է ստեղծել իշխանությունների ու հասարակության միջեւ` նպաստելով խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը: Քննարկումը մեկ քայլ առաջ կտանի Հայաստանը դեպի ժողովրդավարություն»-ասում է ՊԽԼԻ գործադիր տնօրեն Էնթոնի Բորդենը:
Բանակում մահացությունների աճի ու դրանք վերացնելու տարբերակների մասին կխոսի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նաեւ որոշակի տվյալներ կներկայացնի թեմայի վերաբերյալ իրենց ընթացիկ ուսումնասիրությունից:

No comments:
Post a Comment