Panorama.am. 24-11-2010- Զրուցելով Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմի հետ` «Հրապարակ»-ը հարցնում է. «Կան կարծիքներ, թե թուրքական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Էրդողանը, հակաիսրայելական կեցվածք է որդեգրել` առաջիկա ընտրություններում լրացուցիչ քվեներ ապահովելու համար: Իրոք հիմքեր կան կարծելու, որ նա խաղում է: Օրինակ, ինչպիսի՞ն եղավ Էրդողանի արձագանքը երկու տարի առաջ Գազայում ձեր ռազմական կամպանիային: Նա դռներ շրխկացրեց, բղավեց, հերոսի կեցվածք ընդունեց տեսախցիկների առջև, բայց ներեցեք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի ինտերվենցիայի հարցը չբարձրացրեց, թեև այդ ժամանակ Թուրքիան ԱԽ-ի ոչ մշտական անդամ էր»:
Շ. Մեյրոմ. «Հնարավոր է` Էրդողանի վարքագծում որոշ զգացական, քաղաքական մոտիվացիա ունեցող չափազանցումներ կան, բայց իրենց արտաքին քաղաքականությունում կատարվող տեղաշարժն արմատական է: Իշխանություն գալուց ի վեր Էրդողանի արտաքին քաղաքականության խորհրդատուն և գաղափարախոսը պարոն Դավութօղլուն է: Նա դիվանագետ չէ, այլ ակադեմիական շրջանակներից եկած փիլիսոփա է… դրա համար էլ մտորում է վաղուց վերացած Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու կամ դրա ազդեցությունը վերգտնելու շուրջ: Իսրայելի հետ հարաբերություններն այդ տեղաշարժի մի մասն են միայն: Ոմանք ասում են` Թուրքիան հեռանում է Արևմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը, մերձենում է ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան, և դա անհանգստացնող է»:

No comments:
Post a Comment