Panorama.am. 24-11-2010- Բեռլինի դատարանը 900 եվրո տուգանք է սահմանել Գերմանիայում բնակվող ադրբեջանցի Հաբիբ Աբդուլաևի նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար:
Ինչպես փոխանցում է «Մեդիա Ֆորումը», Աբդուլաևը ձերբակալվել էր 2010 թ-ի հունիսի 22-ին Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած այցի ժամանակ հակահայկական բացականչություններ անելու համար:
Ադբդուլաևն հայտարարել է, թե չի ընդունում իր մեղքը ու չի վճարելու տուգանքը, այդպիսով խախտելով տվյալ երկրի օրենսդրությունը, որտեղ նա ընդամենը ներգաղթյալ է:
Տեղեկատվության համաձայն, հակահայկական ու ազգայնական բնույթի արտահայտություններ Աբդուլաևը տարածել էր նաև սոցիալական ցանցերում, մասնավորապես «Ֆեյսբուքում»:

No comments:
Post a Comment