Tuesday, November 2, 2010

Թուրքիայի պաշտանության նախարարի Բաքու կատարելիք այցի նպատակն ու բնույթը չի հաղորդվում

Panorama.am. 2-11-2010- Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Քենյուլն այսօր ժամանելու է Բաքու: Մինչև նոյեմբերի 4-ը շարունակվող այցի նպատակն ու բնույթը չի հաղորդվում:
«Ռիա Նովոստին», հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, գրում է, որ Բաքվում թուրք նախարարը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Սպասվում է, որ քննարկվող հարցերից մեկը վերաբերելու է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը:

No comments: