Friday, November 5, 2010

Վրացիները Հայաստանի եւ Թուրքիայի հետ սահմանին գերժամանակակից ավտոմայրուղի են կառուցել

News.am. 5-11-2010-Արեւելյան Վրաստանում մոտ օրերս շահագործման կհանձնվի նոր 223 կմ երկարությամբ ավտոմայրուղին, որն իրար կմիացնի Քվեմո Քարթլի եւ Սամցխե-Ջավախք շրջանները:
Հայաստանի եւ Թուրքիայի հետ սահմանին գերժամանակակից ավտոմայրուղու վերակառուցման համար ԱՄՆ կառավարության Millenium Challenge ծրագրով հատկացվել է 203 մլն դոլար, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Իշխանություները կարծում են, որ այս ճանապարհն ուն ի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նշանակություն:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի հիմնական բնակչությունը հայեր են։ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում հայերը կազմում են բնակչության 96-98 տոկոսը։

No comments: