Նորին Սրբությունը ողջունեց տիկին նախարարին եւ պատվիրակության անդամներին` ուրախություն հայտնելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև խորացող ջերմ ու եղբայրական հարաբերությունների, երկու ժողովուրդների բարեկամական կապերի առնչությամբ:
Վեհափառ Հայրապետն իր ջերմ ողջույնները փոխանցեց նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասեմիին, ում հովանավորությամբ վերանորոգվում է Հայաստանի նշանավոր միջնադարյան վանքերից մեկը` Հաղարծինը£
ՙՄեր օրհնություններն ենք բերում ձեր առաքելությանը և մաղթում հաջողություններ: Թող Աստված պահի պահպանի խաղաղության մեջ Արաբական Միացյալ Էմիրությունները, աստվածասեր նրա ժողովրդին և բարեկամությունը երկու երկրների՚, - իր խոսքում նշեց Նորին Սրբությունը:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարան և ծանոթացան հայ հոգևոր մշակույթի գանձերին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment