Wednesday, November 24, 2010

Թուրքիան ու Լիբանանը կստեղծեն ազատ առեւտրի գոտի

News.am. 24-11-2010- Թուրքիայի վարչապետ Էրդողանը նոյեմբերի 24-ից 25-ը պաշտոնական այցով կլինի Լիբանանում` գործընկերոջ Սաադ Հարիրիի հրավերով:
Anadolu-ն հաղորդում է, որ Էրդողանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի եւ վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Էրդողանն ամենամյա Արաբական բանկային կոնֆերանսի շրջնակում կայանալիք արարողությանը կարժանանա մրցանակի:
Նախատեսվում է Թուրքիայի եւ Լիբանանի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրի ստորագրում: Կընդունվի նաեւ Ռազմավարական գործակցության Խորհրդի ստեղծման մասին քաղաքական հայտարարություն:
Էրդողանը կտեսկացի նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի կազմում ծառայություն իրականացնող թուրք զինվորականներին:

No comments: