Tert.am. 13-11-2010- Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի պաշտպանական դիրքեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաև մասնակցել Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:
Սերժ Սարգսյանն այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment