Wednesday, November 10, 2010

Էրդողանի զավեշտալի պատասխանը լրագրողին. Ինձ որ շան ու կատվի էին նմանեցնում, ոչինչ չէիք ասում

News.am. 10-11-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեա մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թուրք գործիչների ծաղրանկարներ հրապարակելու փաստին:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ լրագրողներից մեկը Էրդողանին խնդրել է մեկնաբանել ATV-ի եթերում Sabah թերթի ծաղրանկարչի ներկայացրած կարիկատուրան, որտեղ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել էր պարուհու հանդերձանքով:
Թուրք լրագրողներին զարմացրել է Էրդողանի զավեշտալի պատասխանը. «Այդ հարցը ծաղրանկարիչներին պետք է տաք։ Երբ Թայիփ Էրդողանին կատվի եւ շան էին նմանեցնում, ոչինչ չէիք ասում։ Այն ժամանակ պաշտպանում էիք դա՝ ասելով, թե ծաղրանկարիչները կարող են դա անել։ Ես այդպես էլ չկարողացա հասկանալ , թե ծաղրանկարիչների ազատության սահմանը որտեղ է։ Դուք այդ աշխարհից եք, դուք լավ կիմանաք»:

No comments: