«Լրագիր» 24-11-2010- ՆԱՏՕ վեհաժողովը Լիսաբոնում ընդունել է հայեցակարգ, որում նշվում է, որ դաշինքը ներկայում երեք հիմնական խնդիր ունի` կոլեկտիվ պաշտպանություն, ճգնաժամերի կարգավորում եւ համագործակցություն անվտանգության ոլորտում: Փաստացի, ՆԱՏՕ-ն իրեն իրավունք է վերապահել միջամտել միջպետական հակամարտություններին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար կուշները հայտարարել էր, թե համաշխարհային հանրությունը պետք է մտածի պետություններից տարածքի մի մասը պոկելու մեխանիզմներ, առանց այդ պետությունների համաձայնության: Մինչ այժմ միայն մի դեպք կա, երբ մի պետությունից, առանց վերջինիս համաձայնության անջատված մասի անկախությունը ճանաչվել է` Կոսովոն: Ակնհայտ է, որ միջազգային իրավունքը հայտնվել է փակուղում, ձեւավորվելով տարածքային ամբողջականության սկզբունքի եւ ինքնորոշման իրավունքի վրա: Եւ ներկայում ոչ ստանդարտ ելք է որոնվում այդ իրավիճակից, եւ չի բացառվում, որ դրա արդյունքը կլինի սահմանների վերաձեւումը:
Թուրքիայում ավելի հաճախ են սկսել խոսել երկրի մասնատման վտանգի եւ Քրդստանի ստեղծման մասին: Քաղաքագետ Բանու Ավարը գտնում է, որ Թուրքիան, համաձայնություն տալով ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգի տեղակայմանը, մտնում է արատավոր շրջան: “Այդ հրթիռային կայանքներն օգտագործվելու են հենց Թուրքիայի զինուժի դեմ”, ասել է Բանու Ավարը, ով քաղաքացիներին խորհուրդ է տվել զգոն լինել, քանի որ 2011 թ. տեղի կունենան իրադարձություններ, որոնց միջոցով փորձ կարվի մասնատել Թուրքիան:
Թուրք քաղաքագետ Մեհմեդ Փերինչեքը հայտարարել է, թե ԱՄՆ եւ Իսրայելի Մերձավորարեւելյան նախագծի հիմքում “Մեծ Քրդստանն է”: “Դեռ Ծոցի առաջին պատերազմից հիմնական նպատակն է համարվում երկրորդ Իսրայելի ստեղծումը, Քիրքուկից մինչեւ Դիարբեքիր: ույնիսկ պատրաստվել է նոր Մերձավոր Արեւելքի քարտեզը: Եթե Թուրքիան մասնատվի, նման ճակատագիր է սպասվում նաեւ Ռուսաստանին”, ասել է քաղաքագետը:
Իսրայելի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, որով պահանջում է հանրաքվե կամ պատգամավորների երկու երրորդի հավանությունն այն դեպքում, եթե կառավարությունը որոշի այլ կողմին փոխանցել երկրի ինքնիշխանության ներքո գտնվող տարածք: Նոր օրենքը վերաբերում է Գոլանի բարձունքներին, որն Իսրայելը գրավել է 1981 թ., եւ Երեւսաղեմին, որը 1980-ին միակողմանիորեն հռչակվել է հրեական պետության “միասնական ու անբաժանելի մայրաքաղաք”:
Ի դեպ, Պաղեստինում քննարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հնարավորությունը, Պաղեստինը ճանաչելու որպես անկախ պետություն 1967 թ. սահմաններով:
Իր հերթին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ առաջարկելու մտադրության մասին: Նա նաեւ ասել է, որ մտադիր է հրաժարվել ուժի միակողմանի կիրառումից:
Հիշեցնենք, որ Աստանայում դեկտեմբերի 1-2-ին քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը: Արդյո՞ք ոչ ստանդարտ միջոցներ կառաջարկվեն Հայաստանին ու Ղարաբաղին:

No comments:
Post a Comment