Tuesday, November 30, 2010

Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա կտեղակայի՞

7Or.am. 30-11-2010- -Վերջին շրջանում ակտիվացել է Նախիջևանի հետ կապված հարցի շոշափումը Թուրքիայի ղեկավարության կողմից։ 2010թ. մայիսին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ Նախիջևանը, չունենալով Ադրբեջանի հետ սահման, գտնվում է «շրջափակման» մեջ, և այդ տեսանկյունից արդարացված է թուրքադրբեջանանախիջևանական ռազմական համագործակցությունը' որպես Նախիջևանի անվտանգության բաղադրիչ,-այսօր «Արմատ» ակումբում կայացած ասուլիսին ասել է թրքագետ Լ. Հոսեփյանը' ավելացնելով, որ ըստ որոշ ոչ պաշտոնական տվյալների' խոսակցություններ են ընթացել Նախիջևանում թրքական ռազմաբազայի հնարավոր ներդրման մասին։
-Թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի որոշ փորձագետներ հակված են, որ նման ռազմաբազայի գոյությունը ուղղակի անհրաժեշտություն է։ Թուրք փորձագետներից մեկը՝ Միքալ Չելիքբալան վերջերս գտնվում էր Հայաստանում, և ուղղակի զրույցի ժամանակ նշեց, թե Հայաստանի վրա հարձակվելու համար «Թուրքիային Նախիջևանում ռազմաբազա ունենալ հարկավոր չէ»։

No comments: