News.am. 20-11-2010- Երեկ Ռուսաստանի Դաշնության Պետդուման վավերացրել է Մոսկվայի և Անկարայի միջև Թուրքիայի Աքքույու շրջանում ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիրը:Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` համաձայնագրին կողմ է քվեարկել Պետդումայի 450 պատգամավորներից 315-ը, դեմ` 6 խորհրդարանական:
Քննարկումների ընթացքում ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ, ինչպես նաև «Ռոսատոմի» փոխտնօրեն Նիկոլայ Սպասկին:
«Ատոմակայանի շինարարության համար ծախսվելու է 20 միլիարդ դոլար: Այդ գումարի կեսն ապահովելու է Ռուսաստանը: Բացի այդ, մենք ոչ միայն կառուցելու ենք այդ ատոմակայանը, այլև` տնօրինելու ենք այն»,- հայտարարել է Սպասկին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին և նրա կուսակիցները բացասաբար են վերաբերվել Ռուսաստանի ջանքերով Թուրքիայի տարածքում ատոմակայանի կառուցման համաձայնագրին:
«Մի՞թե կարելի է վստահել թուրքերին: Համոզվա՞ծ եք, որ նրանք էներգիայի հետ կապված սեփական խնդիրները լուծելուց հետո մեզ շանտաժ չեն անի»,- հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վալերի Սելեզնյովը:
Իսկ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանգնել Թուրքիայի հզորացմանը միտված փորձերից։
«Եկեք ավարտին հասցնենք Վոլգոդոնսկի ատոմակայանի շինարարությունը և էներգիա վաճառենք Թուրքիային: Մենք չպետք է հզորացնենք այդ պետությանը, նրանք կարող են ճզմել Հայաստանը և ստեղծել Թուրան պետությունը»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment