Wednesday, November 3, 2010

Հայաստանում ձերբակալվել է ռուսաստանցի զինվորականների սպանության կասկածյալը

Tert.am. 3-11-2010- Հայաստանում ձերբակալվել է 2 ռուսաստանցի զինծառայողների սպանության համար կասկածվող ՀՀ քաղաքացին։ Այս մասին ИТАР-ТАСС–ին հայտնել են Ռուսաստանի Դատախազությանը կից հետաքննչական կոմիտեի Ռազմական հետաքննության վարչության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի լույս 23–ի գիշերը Հայաստանում ռուսական ռազմական ստորաբաժանման տարածքում հայտնաբերվել էին ենթասպաներ Արթուր Ենոքյանի և Արմեն Զաքարյանի մարմինները՝ կրծքի ու մեջքի հատվածում սուր կտրող-ծակող գործիքներով հասցված բազմաթիվ վնասվածքներով։
Փաստի առթիվ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել։
ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր է դարձել ոչ միայն բացահայտել, այլ նաև ձերբակալել ՀՀ քաղաքացուն, որն իրականացրել էր ռուսաստանցի զինծառայողների սպանությունը։

No comments: