Tuesday, December 14, 2010

Թուրք գործարարներն Ադրբեջանից փախչում են

Panorama.am. 14-12-2010- Ադրբեջանում ձեռնարկատերերի համար աշխատանքի անտանելի մթնոլորտ է ստեղծվել: Դա է պատճառը, որ վերջին տարիներին զգալիորեն նվազել է օտարերկրացի գործարարների թիվն այդ երկրում: Ինչքան էլ ադրբեջանական կառավարությունը ժխտի այդ փաստը, անզեն աչքով էլ երևում է, որ գործարարները չեն ցանկանում աշխատել Ադրբեջանում: Այս ասին տեղեկացնում է «Pia.az» լրատվական կայքը:
Կայքը գրում է, որ անկախ այն բանից` գործարարը տեղացի է, թե արտասահմանցի` Ադրբեջանում առանց «թիկունքի» աշխատող գործարարների ճակատագիրը խիստ ցավալի է: Մեծ ներդրումներ կատարած գործարարներն արդեն չեն դիմանում: Նման ծանր վիճակի մեջ հայտնվածների շարքում գերակշռում են հատկապես թուրք գործարարները:
Թերթին հասած տեղեկություններով, վերջին երկու տարվա ընթացքում տնտեսական մենաշնորհից բնասներ կրող և հաճախակիորեն չինովնիկական կամայականությունների հետ առնչվող թուրք գործարարերը փախչում են Ադրբեջանից: Որոշ ժամանակ բազմաթիվ արտադրական և ծառայությունների բնագավառներում գործունեություն սկսած գործարարները, հավելյալ փողեր չծախսելու համար, ստիպված են դիմել այլ տարբերակների:

No comments: