Tuesday, December 14, 2010

Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա

Panorama.am. 14-12-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինժեդն առաջիկա շաբաթ երկօրյա այցով կմեկնի Թուրքիա` մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԷԿՕ) ղեկավարների համաժողովին:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Ենթադրվում է, որ Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնանկությունից հետո Ահմադինեժադին կուղեկցի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին:
ԷԿՕ-ի հիմնադիր երկրներն են` Թուրքիան, Իրանը և Պակիստանը: Հետագայում այդ կազմակերպությանն են միացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Աֆղանստանը:

No comments: