Friday, December 10, 2010

«1915 թ.-ից հետո մեր երկրի անապատացումը մտածելու տեղիք է տալիս». Hurriyet

HayNews.am. 10-12-2010- «Եթե հայերը չլինեին, Պոլիսն արդյո՞ք կլիներ»: Նման վերնագիր է ընտրել իր հոդվածի համար թուրքական ամենահայտնի թերթերից մեկի՝ Hurriyet-ի սյունակագիր Ջենգիզ Չանդարը: Վերջինս իր հոդվածում պատմում է հայերի՝ Պոլսի պատմական դիմագիծը ձևավորելու հարցում ունեցած մեծագույն ավանդի մասին:
Չանդարը թվարկում է Պոլսի պատմական կարևոր նշանակություն ունեցող և ճարտարապետական յուրօրինակ լուծումով կառույցները, որոնց գերակշիռ մասը հայ ճարտարապետների քարքարի արդյունքն են, և որով հպարտանում է հեղինակը: Վերջինս նշում է, որ «Սինանից մինչև Պալյաններ, բոլոր հայ ճարտարապետները Պոլսին տվել են այն դիմագիծը, որն այն ունի հիմա»: Թուրք սյունակագիրը հայ ճարտարապետներին ձեռագիրն անջնջելի է համարում Պոլսի քաղաքաշինության գործում և շեշտում, որ նրանք ամենախորին հարգանքի են արժանի:
«Մենք բոլորս պետք է մտածենք, թե 1915 թ.-ին մեր երկիրն ինչպես սկսեց անապատանալ»,-ցավով արձանագրում է թուրք սյունակագիրը և հավելում. «Բոլոր սպանությունները, կոչվի դա «ցեղասպանություն», «զուլում» կամ «պատմության կեղծիք», անդառնալի հարված էր մեր երկրի համար, Պոլսի համար: «Դա խորը մտածելու առթի է տալիս»,-եզրափակում է Չանդարը:

No comments: