Wednesday, December 29, 2010

Ալեքսանդր Խրամչիխին. 2010-ին աճեց լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

News.am. 29-12-2010- 2010 թվականին Հարավային Կովկասում սկզբունքորեն ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը:
«Կարելի է արձանագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության որոշակի աճ, նաեւ Սահակաշվիլիի ուժեղացումն իր երկրում», - նշեց փորձագետը` շեշտելով, որ Սահակաշվիլին վրացական ընդդիմության համար անհաղթահարելի արգելք է:
2011 թվականին, եթե չսկսվի պատերազմ Լեռնային Ղարաբաղում, ապա այլ փոփոխություններ ու զարգացումեր Հարավային Կովկասում քաղաքագետը չի կանխատեսում, քանի որ «զարգանալու տեղ չկա»:

No comments: