Wednesday, December 29, 2010

Ուշացած տեղեկատվություն

Հունաստանում կայացել է «Հայ-հունական ռազմական առնչությունների եւ համագործակցության պատմություն» գրքի շնորհանդեսը
Հունաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հունաստանի Ազգային պատմական թանգարանի սրահում կայացել է Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հեղինակած «Հայ-հունական ռազմական առնչությունների եւ համագործակցության պատմություն» մեծադիր երկլեզու հրատարակության շնորհանդեսը: Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի եւ ներկայացնում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը հայ-հունական համագործակցությունը` պարունակելով բազմաթիվ նորահայտ եւ առաջին անգամ տպագրվող վավերագրեր ու լուսանկարներ:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը`դեսպան Գագիկ Ղալաչյանի գլխավորությամբ, Հունաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, գիտական, մշակութային, քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչներ, Հունաստանի խորհրդարանի անդամ եւ նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, Հունաստանի խորհրդարանի Հայ-հունական բարեկամության խմբի անդամներ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Վենիզելոսը եւ նախարարության ներկայացուցիչներ, ցամաքային զորքերի, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբերի պետերի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներրկայացուցչությունների ղեկավարներ ու օտարերկրյա ռազնական կցորդներ, ԶԼՄ-ների եւ Հայակական միությունների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցան գրքի հեղինակը, գրքի գլխավոր խմբագիր Հովսեփ Բարազյանը, Կոստանդնուպոլսեցիների համաշխարհային միության նախագահ Նիկոլաոս Ուզունօղլուն, գրքի թարգմանչուհի Երանուհի Ղազարյանը, բանասեր-պատմաբան Նիկոլաոս Դելագրամատիկասը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ կարելի է ողջունել իրենց արագ այս տեղեկատվության համար, քանի որ սույն ձեռնարկը տեղի է ունցել դեկտեմբերի 10-ին:
Տես՝ http://araxmag.blogspot.com/2010/12/blog-post_5016.html

No comments: