Friday, December 31, 2010

Դեկտեմբերի 31-ը համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է

News.am. 31-12-2010- Պետական քարոզչության այլանդակ դրսեւորումներից կարելի է համարել Ադրբեջանի բոլոր ժամանակների համազգային առաջնորդ հանգուցյալ Հեյդար Ալիեւի մոգոնած տոնը, որը հարեւան երկիրը նշում է հենց դեկտեմբերի 31-ին: Տոնը կոչվում է համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր: Դրան նվիրված բոլոր պետական միջոցառումներն ունեն ընդգծված ուղղվածություն` Ալիեւների ընտանիքի փառաբանում: Իշխող կուսակցությունը համերաշխության օրվան նվիրված միջոցառումները սկսել էր դեռեւս դեկտմեբրի 28-ից: Դրանք շարունակվել են դեկտեմբերի 29-ին, 30-ին եւ կավարտվեն նոր տարվա առաջին րոպեի հետ:

No comments: