Friday, December 31, 2010

Ակնկալվում է Սահակաշվիլու այցը Հայաստան

News.am. 31-12-2010- Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները բավականին կարեւոր են, եւ արվելու է հնարավորը առավել զարգացնելու հարաբերությունները թե՛ Վրաստանի եւ թե Իրանի հետ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ տարավերջյան հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «2010 թվականը եղավ այն տարին, երբ ոչ միայն բնականոն հունով ընթացան հարաբերությունները, այլեւ նոր հավակնոտ ծրագրեր էինք մշակում, նախապատրաստում էինք այդ ծրագրերի իրականացումը»,- նշել է Նալբանյանը՝ ավելացնելով, որ Վրաստան այցելեց Հայաստանի նախագահը, եւ ակնկալվում է Վրաստանի նախագահի փոխադարձ այցելությունը:
Ըստ արտգործնախարարի՝ Իրանի հետ բավական ակտիվ փոխայցելություններ են կայացել։ «Իրան այցելեցին Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, էներգետիկայի նախարարը։ Իրանից Հայաստան այցելեցին պառլամենտի նախագահը, էներգետիկայի նախարարը, արտգործնախարարը»,- թվարկել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները իսկապես բավականին կարեւոր են:

No comments: