Thursday, December 30, 2010

Իրանն ու Չինաստանը կառուցելու են 5 հազար կիլոմետրանոց երկաթգիծ

News.am. 29-12-2010- Իրանի ճանապարհների ու տրանսպորտի փոխնախարար Մասուդ Ռահնեմանն IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանն ու Չինաստանը կառուցելու են 5 հազար կիլոմետրանոց երկաթգիծ:
Նա նաեւ տեղեկացրել է Իրանի ու Չինաստանի երկաթուղային տեսչությունների միջեւ արձանագրություններ ստորագրելու մասին: Փաստաթուղթը բաղկացած է լինելու 6 կետից, որում նախատեսված է նաեւ տեխնիկական սարքավորումների փոխանակում, որոնք հարկավոր կլինեն Թեհրան -Մեշհեդ, Կազվին-Ռեշտ-Աստարա եւ Թեհրան Կում-Սպահան երկաթգծերի շինարարության համար:

No comments: