Wednesday, December 8, 2010

Էրդողանն ընդդիմությանն է «նվիրաբերել» արտասահմանյան իր ողջ ունեցվածքը

HayNews.am. 7-12-2010- Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Թայիփ Էրդողանը որոշել է շվեյցարական բանկերում պահվող իր ողջ ունեցվածքը նվիրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը, եթե նրանք ապացուցեն այդ գումարների գոյությունը, հայտնում է Sabah-ը:
«Վիքիլիքսի»՝ իր շվեյցարական 8 տարբեր բանկերում հաշիվներ ունենալու հետ կապված հրապարակմանն Էրդողանը որոշել է այսկերպ հակադարձել: Վերջինս նշել է, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները կարող են ստուգել Շվեյցարիայի բոլոր բանկերը, և եթե իր անունով ցանկացած գումար գտնեն, ապա ինքը դա կնվիրի նրանց:

No comments: