Wednesday, December 8, 2010

5 տարեկան տղան ամուսնացել է 3 տարեկան աղջկա հետ

Panorama.am. 7-12-2010- Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում 5 տարեկան Խալեդն ամուսնացել է 3 տարեկան Հալեի հետ:
Այդ մասին հայտնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը` հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին:
Նորապսակների ծնողները`համաձայն ավանդույթի, բոլոր մանրամասներով կազմակերպել են երեխաների հարսանյաց հանդեսը:
Տղայի հայրն ասել է, որ երեխաների ամուսնությունը չի խանգարի նրանց դասերին և նրանք առանց խոչնդոտի կարող են հաճախել դպրոց: Նա միևնույն ժամանակ նշել է, որ, գուցե ապագայում երեխաները փոխեն իրենց հայացքները, սակայն այժմ նրանք միասին երջանիկ են:

No comments: