«Լրագիր» 10-12-2010- Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին Գագիկ Բեգլարյանի կողմից ծեծի ենթարկելու պատմության մեջ շրջանառվում է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը հանդիմանել էր Կարեն Կարապետյանին այն բանի համար, որ նա թույլ է տվել նման միջադեպ: Խոսվում էր նաեւ այն մասին, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, սակայն Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը համոզել են նրան հետ վերցնել դիմումը:Սակայն, ինչպես երեւում է, Կարեն Կարապետյանի հրաժարականի խնդիրը հանված չէ օրակարգից, եւ նա վերջին երկու օրերին փորձում էր միջնորդավորված ձեւով լրագրողներին համոզել, որ ինքը կապ չունի այս ամենի հետ եւ որ լավ անձնավորություն է, պետական մտածողության տեր քաղաքական գործիչ: Մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ զանգահարում էին տարբեր լրատվամիջոցների թղթակիցների եւ խնդրում, որպեսզի իրենց անունից գրեն, որ Կարապետյանը լավ մարդ է, եւ որ կապ չունի կատարվածի հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment