News.am. 10-12-2010- «Օպերային համերգից հետո տեղի ունեցած ծեծը Երեւանի քաղաքապետի վրա ծանր նստեց. Նա զրկվեց պաշտոնից»: Այս վերնագրով հոդված են հրապարակել մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ, այդ թվում The Washington Post-ը, CBSnews-ն ու ABCnews-ը՝ հղում անելով Associated Press-ին:«Օպերան այնքան էլ հեռու չի գնացել մելոդրամայից, սակայն մեծ մասամբ դրանցում չեն մասնակցում պաշտոնատար անձինք: Երեւանի քաղաքապետը հրաժարական է տվել չորեքշաբթի օրը, երբ վիճաբանության ժամանակ հարվածել է Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակցի դեմքին: Իսկ վիճաբանությունը ծագել է Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ նստելու տեղի համար: Ամենավատն այն է, որ նա եղել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից:
Հայկական լրատվամիջոցների համաձայն, Բեգլարյանը կռիվ է սկսել, երբ իմացել է, որ արարողակարգի աշխատակիցը խնդրել է իր կնոջը համերգի ժամանակ փոխել տեղը, քանի որ վերջինս նստած է եղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողքի նստարանին: Պարզ չէ, թե իրականում ինչին էր ավելի շատ ձգտում Բեգլարյանի կինը. Նստել նախագահի կողքի՞ն, թե՞ լսել իսպանացի տենորի համերգը»,- գրել են ամերիկյան լրատվամիջոցները:
Իր հերթին, BBC-ի կայքում հայտնվել է հոդված հետեւյալ վերնագրով. «Երեւանի քաղաքապետը հարվածել է նախագահի օգնականին Դոմինգոյի համերգի պատճառով»:
«Նշվում է, որ քաղաքապետը շատ էր ձգտում նրան, որ իր կինը նստի նախագահի կողքին»,- ասված է հոդվածում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment