
«Նրանք փորձում են մեղքը գցել Հայաստանի վրա, Հայաստանին մեղադրել ապակառուցողական մոտեցման մեջ։ Բայց թե ինչում է ապակառուցողական, որևէ հիմնավորում չի բերվում։
Դրան զուգահեռ հակահայկական քայլեր են ձեռնարկում՝ ապացուցելով այն, ինչի վերաբերյալ ԵԱՀԿ-ն ամփոփիչ հռչակագրում մտահոգություն է հայտնում»,- նշեց Միանսյանը՝ հիշեցնելով, որ Իլհամ Ալիևի ելույթը գագաթնաժողովում հակասում էր և հնգակողմ հայտարարության բովանդակությանը, և ընդունված հռչակագրին, որոնցով կոչ էր արվում բացառել ուժի կիրառումը։ Ըստ վերլուծաբանի, գագաթնաժողովից հետո Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը շարունակվում է և նոր թափ է առել։
Իսկ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հնգակողմ հայտարարությունն, ըստ բանախոսի, փորձում է ցույց տալ, որ գործընթացը շարունակվում է։ «Բայց բոլորին էլ հասկանալի է, որ գործընթացը մի տեղապտույտի մեջ է, և պետք է, իրոք, որոշում կայացվի, քայլ արվի։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթները ցույց տվեցին, որ կողմերը խոշոր քայլ անելու պատրաստ չեն։ Իսկ չանել հայտարարություն, կնշանակեր, որ Մինսկի խումբն արդյունավետ չի աշխատում»,- ընդգծեց Մինասյանը։
Վերլուծաբան Տիգրան Աբրահամյանն էլ նկատեց, որ Ադրբեջանը ցանկացած ամբիոն օգտագործում է ռազմատենչ հայտարարություններ անելու համար։ «Ադրբեջանը՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, ցանկացած ամբիոն օգտագործում է հայատյացություն սերմանելու համար»,- նշեց նա։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն անգամ իր երկրի դպրոցահասակ երեխաների մոտ է հակահայկական ելույթներ ունենում։
No comments:
Post a Comment