Օրեր առաջ հայտնի էր դարձել հայ-թուրքական հարաբերություններին նվիրված թուրք-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմի մասին: Թուրքական լրատվամիջոցները նկարահանվելիք ֆիլմի վերաբերյալ նոր մանրամասներ են փոխանցում:Մասնավորապես, ֆիլմը, որում նկարահանվելու են բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, ֆրանսիացի դերասանուհի երգչուհի Վանեսա Պարադին, թուրք դերասան Քըվանչ Թաթլըթուղը, ստացել է «Սուր և նվագ» անվանումը։ Ֆիլմի նկարահանումներն սկսվելու են 2011 թ.-ի սկզբներին, Վանում և Երզնկայում:
Ըստ ամենայնի, Վանեսա Պարադին կխաղա հայ աղջկա` Արփիի դերը, ով սիրահարված է Քերեմ անունով թուրք զինվորականին, որի կերպարը մարմնավորելու է Քըվանչ Թաթլըթուղը:
Թուրքական քարոզչամեքենան իր պատրաստելիք ֆիլմն արդեն բնորոշում է որպես «հայ-թուրքական բարեկամության մի օրինակ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment