News.am. 11-12-2010- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ողջունում է Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանի որոշումը, որը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին գումարներ ստանալ ապահովագրական ընկերություններից:«Մենք ողջունում ենք 9-րդ օկրուգի դատարանի որոշումը, որը կրկին թույլ է տալիս ասել ողջ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս ցեղասպանության զոհերի ժառանգներին հայտարարել իրենց օրինական պահանջների մասին»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Ամերիկայի բոլոր հայերի եւ մեր ընկերների անունից ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր այդպես ակտիվորեն պաշտպանեցին մեր վերաքննիչ բողոքը»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ այն ընկերություններից, որոնք իրենց հարազատներին են վաճառել կյանքի ապահովագրական պոլիսներ:
ԱՄՆ-ի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը Սան Ֆրանցիսկոյում վճռել է, որ Կալիֆորնիա նահանգի օրենքը հայոց ցեղասպանության մասին, չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:
Անցած տարի նույն դատարանը որոշել էր, որ ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի կառավարության կողմում է, ուստի Կալիֆորնիայի նահանգային օրենքը, որը 1915-ի դեպքերը համարել է ցեղասպանություն, չեղյալ է համարվում, քանի որ հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment