
Նրա խոսքով, Ադրբեջանն, ամեն դեպքում, պատերազմ չի սկսի, քանի որ հաշվի է նստում գերտերությունների կարծիքի հետ, իսկ գերտերությունները խնդիր են դրել հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ «Առաջին հերթին, այդ երկիրը պատրաստ չէ պատերազմ սկսելուն։ Նյութատեխնիկական առումով, իհարկե, պատրաստ է, սակայն այլ առումներով՝ ոչ։ Ադրբեջանցիները դեռ ուշքի չեն եկել կրած պարտությունից հետո։ Նրանք լավ գիտեն,թե ինչի են ընդունակ հայ զինվորականները եւ ինչի՝ ադրբեջանցիները»,- ամփոփեց Դալիբալթայանը։
No comments:
Post a Comment