Thursday, December 9, 2010

Սալոնիկի քաղաքապետի որոշումից դժգոհ հայ երիտասարդները նամակ հանձնեցին Հունաստանի դեսպանատանը

Tert.am. 8-12-2010- Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան և «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժումն այսօր բողոքի երթով գնացին դեպի Հայաստանում Հունաստանի դեսպանատուն և դեսպանատան ներկայացուցիչներին նամակ հանձնեցին։
Երթին մասնակցեցին շուրջ 1000 երիտասարդներ, ովքեր բողոքում են Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետի որոշումից։ Նրանք իրենց բողոքն են շարադրել են վերոնշյալ նամակում։
Նշենք, որ Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը հայտարարել է, որ մտադիր է քաղաքի հրապարակներից մեկում երիտթուրքերին նվիրված հուշարձան կառուցել: Մինչդեռ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը վերջերս հայտարարել էր, թե թուրքերից տուժել են և հայերը, և հույները:
«Մեծ Եղեռնը ճանաչած պետությունում չպետք է լինի քաղաքապետ, ով կարող է անարգել սեփական և բարեկամ ժողովուրդերի ցավալի անցյալը»,- ասում էին երիտասարդները։
«Մենք պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը վերանայի իր որոշումը, այլ ոչ թե քաղաքի կենտրոնում կանգանցնի երիտթուրքի արձանը, որով անարգում է սեփական և բարեկամ ժողովուրդների ցավալի անցյալը։ Ուզում են հանցագործի արձանը կանգնեցնել քաղաքի կենտրոնում, սական դրանով անարգում են մեզ, քանի որ 1996 թ.-ին Հունաստանը ճամաչել է Հայոց ցեղասպանությունը»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժման անդամ Արմեն Ռուշանյանը։
Երիտասարդները երթի ընթացքում պարզել էին «Ճանաչում և կանխարգելում և ոչ թե ճանաչում և ուրացում», «Պետք չէ մարդասպանին դարձնել արվեստի նմուշ», «Թուրք ժողովրդից զրկանքներ են կրել և հայերը, և հույները» բովանդակությամբ պաստառները։

No comments: