Monday, April 16, 2012

Հայոց ցեղասպանսւթյան մասին նոր կայք է ստեղծվել. Genocide1915.org

Tert.am. 16-4-2012- Genocide1915.org-ը տեղեկատվական կայք է`նվիրված 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանությանը, որի արդյունքում հալածանքների են ենթարկվել հայերը, ասորիները, ինչպես նաև Անատոլիայի և Պոնտոսի հույները: Չնայած Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ լավ տեղեկատվական այլ կայքերի առկայությանը` նոր genocide1915.org կայքը կոչված է բացատրելու հանրությանը ցեղասպանութան էությունը, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց «ետնաբեմը», Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, ճանաչման գործընթացը, ինչպես նաև տրամադրելու է այլ տեղեկություններ և նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, տեսանյութեր: Genocide1915.org կայքը շվեդալեզու Folkmordet1915.org կայքի անգլերեն տարբերակն է, որը ստեղծվել է Շվեդիայի Ռիքսթագի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավի շրջանակներում: Genocide1915.org ստեղծվել է Armenica.org-ի կողմից՝ Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության հետ համատեղ:

No comments: