Wednesday, December 15, 2010

Ղարաբաղյան հարցում էական փոփոխություններ չկատարվեցին, Ադրբեջանի սպասումներն էլ չարդարացան. քաղաքագետ

Tert.am. 15-12-2010- Հայաստանում 2010թ.-ը քաղաքական առումով հայ–թուրքական գործընթացի ներքո անցավ, որի հետ մեծ հույսեր էր կապում հատկապես Ադրբեջանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու հույս ուներ։
Սակայն, ըստ քաղաքագետի, գործընթացի հետ կապված կողմերի սպասումները չարդարացան, և գործընթացը սառեցվեց։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորմանը՝ ապա, ըստ քաղաքագետի, այստեղ տարվա ընթացքում փոփոխություններ չկատարվեցին։
«Պահպանվում է գործընթացի կարգավորման նույն ձևաչափը, Ղարաբաղը շարունակում է մնալ նույն կարգավիճակում։ Հայկական կողմը ցանկանում է խաղաղ բանակցային գործընթացը շարունակել և ապագայում»,- ընդգծեց Իսկանդարյանը։
Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում, ըստ քաղաքագետի, ուղղված է ստատուս-քվոյի պահպանմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներն էլ, ըստ Իսկանդարյանի, դեմ չեն, որ Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեծ դերակատարում է ստանձնել։

No comments: