Wednesday, December 15, 2010

Դեսպան. ՆԱՏՕ-ն հանգիստ է վերաբերում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի երկարաձգմանը

News.am. 15-12-2010- ՆԱՏՕ-ն հանգիստ է վերաբերում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի՝ 49 տարով երկարաձգման փաստին։ Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը։
Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը կարեւորում է Մոսկվայի այս որոշումը եւ միաժամանակ դրա մեջ անհանգստացնող որեւէ բան չի տեսնում։ «Ավելին, ռազմական պայմանավորվածությունների առումով հաճախ անհանգստանում է ռուսական էլիտան՝ մասնավորապես Մերձբալթյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու, ինչպես նաեւ Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության համար հող նախապատրաստելու հեռանկարի շուրջ»,- ասաց դեսպանը։
Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, Հանս Յոխեն Շմիդթը կարեւորեց Հայաստանի խաղաղասիրական մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի բազմաբնույթ ծրագրերին։ «Շատ լավ է, որ Հայաստանը փորձում է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ համատեքստոււմ բարեփոխումներ է կատարում Զինված ուժերում։ Չպետք է մոռանալ նաեւ Բալկաններում եւ Իրաքում հայկական խաղաղապահ զորքեր ներկայության մասին»,- ամփոփեց դեպանը։

No comments: