Tert.am. 8-12-2010- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ։Ըստ հայտարարության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը վերահաստատում է Աքվիլայում և Մուսկոկայում հռչակված սկզբունքները և արձանագրում հակամարտող կողմերի պարտավորությունը՝ լուծել Ղարաբաղի հարցն այդ սկզբունքների հիման վրա։ «Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը պաշտոնական քննարկվող ծրագրի վերաբերյալ և արձանագրում հայ դիվանագիտռության կողմից այս տարիների ընթացքում թույլ տրված անընդունելի նահաջները։
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հայ դիվանագիտությունն արձանագրել է հետևյալ կործանարար նահանջները։ Առաջին՝ Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակությունների լիիրավ կողմ ճանաչելու՝ ԵԱՀԿ-ի 1994թ. որոշումն անտեսելու Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը։ Երկրորդ՝ համաձայնելով տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառմանը՝ Հայաստանը պաշտոնապես իր համաձայնությունն է տվել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Երրորդ՝ օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը, այն փոխարինվել է կամարտահայտման անհստակ ձևակերպմամբ։
Չորրորդ՝ անհստակ բնութագրում է տրվում Հայաստան-ԼՂ ցամաքային կապի, Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցում։ Հինգերորդ՝ այսօր խոսք է գնում տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։ Վեցերորդ՝ եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ խոսվում է արդեն նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ։ Յոթերորդ՝ կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին։
Ութերորդ՝ ստորագրելով Աստանայի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանը հանաձայնել է Մուսկոկայի հայտարարության մեջ օգտագործվող «օկուպացված տարածքներ» տերմինաբանությանը, որը մինչ այսօր երբևէ չի օգտագործվել ոչ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում, ոչ էլ նրա նախագահության հայտարարություններում»,- նշեց Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ անգամ նման նահանջներ արձանագրելով և զիջումների գնալով՝ Սերժ Սարգսյանին չի հաջողվել ապահովել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։ Ընդհակառակը՝ այդ երկրի ախորժակն ակնհայտորեն աճում է, պահանջում է նորանոր նահանջներ։ «Աստանան արձանագրեց նահանջները և բացեց դուռ նոր նահանջների համար։
Այս նահանջները պայմանավորված են ռազմաքաղաքական բալանսի ուժի խախտմամբ՝ հօգուտ Ադրբեջանի և այն տապալումներով, որ ռեժիմն ունեցավ սոցիալ-տնեսական և բանակի հզորացման բնագավառում։ Քանի դեռ ռեժիմը չի պատասխանում գլխավոր հարցին, թե ինչպես է դադարեցնելու ռազմաքաղաքական բալանսի խախտումը, դա նշանակում է, որ նահանջների ճանապարհը շարունակվելու է։ Իրավիճակը կարող է փոխել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը և լեգիտիմ իշխանության ձևավորումն արտահերթ ընտրությունների միջոցով»,- նշեց Զուրաբյանը։
«Ամեն օր այս ռեժիմի մնալը նոր վնասեր է բերում Հայաստանին»,– ասաց ՀԱԿ համակարգողը։ Ըստ նրա՝ ՀԱԿ–ը շարունակելու է պայքարել իր իրավունքների համար։ «Տարբեր իրավունքներ հաստատելուց հետո պետք է հիշենք մի կարևոր իրավունքի մասին՝ դա սեփական կառավարություն ընտրելու ժողովրդի իրավունքն է»,– նշեց բանախոսը։
Ըստ նրա՝ «այսօր Հայաստանում իշխում է մի քրեապետական խումբ, 4-5 մարդ, որոնք կարող են ծեծել ոստիկաններին, պրոտոկոլի աշխատակցիներին կամ թելադրել իրենց կամքը իրավապահ մարմիններին։ Սա ապացուցում է, որ ռեժիմը կազմալուծման մեջ է»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment