Thursday, December 30, 2010

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հերքում է կայքի դեմ հարձակման մասին տեղեկությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հերքում է թուրքական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե թուրք հաքերները հարձակում են գործել Հանձնախմբի կայքի վրա։ ANCA-ից հայտնում են, որ կայքը հարձակման չի ենթարկվել և շարունակում է լավ գործել։
Հիշեցնենք, որ թուրքական Cihan գործակալությունը հաղորդել էր, թե հարձակումն իրականացվել է Jeopardy մականունով հայտնի հաքերի գլխավորած Code the arts հաքերների խմբի կողմից, որում ընդգրկված են թուրք, չիլիացի և արգենտինացի հաքերներ։
Նշվում էր, որ հաքերները հարձակումն իրականացրել են ի պատասխան ANCA–ի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի, ինչպես նաև՝ NBA հայտնի բասկետբոլիստներից Քոբի Բրայանթի դեմ սկսված արշավի։ Թուրքական գործակալությունը նաև հայտնում էր, որ հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խափանել կայքի գործունեությունը՝ առաջին էջին տեղադրելով Թուրքիայի դրոշն ու Քոբի Բրայանթին աջակցող արտահայտություններ։

No comments: