Thursday, December 30, 2010

««The Washington Post»-ի դեմ էժան սև PR` «Ենի Ազերբայջան»-ից»

Panorama.am. 29-12-2010- Ադրբեջանի իշխանությունը վերջին ժամանակներում իր դեմ սուր հոդվածներով հանդես եկած «The Washington Post» թերթին իր ոճով պատասխան է տվել: Այսպես, «Ենի Ազերբայջան» թերթը, որը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնաթերթն է, երեկվա համարում հղում կատարելով ԱՄՆ «The Huffington Post» հրատարակությանը, «The Washington Post»-ին մեղադրել է կոռուպցիայի եւ խարդախության մեջ: Ավելի ճիշտ, մեղադարվող կողմը թերթի կազմում գործող «Kaplan Higher Education» ընկերությունն է: Խոսելով ընկերությանն ուղղված մեադրանքների մասին` «Ենի Ազերբայջան» թերթն իրականում թիրախ է ընտրել ոչ թե նրան, այլ «The Washington Post»-ին: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Հարցի հետաքրքիր կողմն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանության պնդումների` «The Huffington Post»-ը ԱՄՆ-ում չի համարվում հայտնի և ազդեցիկ մամուլի օրգան և ճանաչված է որպես բլոգի կարգավիճակ ունեցող ԶԼՄ:
Ադրբեջանի «Խալգ գազեթի» թերթի գլխավոր խմբագիր Մահալ Իսմայիլովը գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունը «The Washington Post»-ի` իր դեմ գրածների ոչ ճշմարիտ լինելը պետք է ապացուցի ոչ թե խոսքով, այլ գործողություններով: «Ադրբեջանի հետ կապված «The Washington Post»-ի վերջին հոդվածում ակնարկվում է, որ ԱՄՆ-ի իշխանության ներկայացուցիչ Ջոն Էլվիսի` Բաքվում իրականացված սպանության մեջ մեղավոր են նաևԱդրբեջանի իշխանությունները: Եթե իշխանությունը չի ցանկանում իր վրա վերցնել այդ մեղադրանքները, պետք է քայլեր կատարի հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Ամբողջ աշխարհում չբացահայտված հանցագործությունները վերագրվում են իշխանություններին: Քանի դեռ Ջոն Էլվիսի սպանությունը չի բացահայտվել, այդ հանցագործությունը մնալու է Ադրբեջանի իշխանության վրա»,- ասել է նա:

No comments: