Դեկտեմբերի 23-ին Ստամբուլում նախատեսվում է անցկացնել Տնտեսական Համագործակցության Կազմակերպության համաժողովը: Կազմակերպության անդամ են հանդիսանում 10 պետություններ` Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Տաջիկստանը:Համաժողովի մասնակցելու համար հնարավոր է Թուրքիա ժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ժամանելու պարագայում նա երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի ղեկավարության հետ: Սա ուշագրավ է նրանով, որ հնարավոր այդ հանդիպումները կնախորդեն վեց գերտերությունների եւ Իրանի բանակցությունների երկրորդ փուլին, որը նույնպես նախատեսված է անցկացնել Ստամնուլում:
Հիշեցնենք, որ այս ձեւաչափով բանակցությունների նախորդ փուլը տեղի ունեցավ անցած շաբաթ Ժնեւում, ուր պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում, հաջորդ տարվա հունվարի վերջին:
Ըստ թուրքական "Զաման"-ի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment