Wednesday, December 29, 2010

ԲԱՂԴԱԴՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ

Lragir.am-29-12-2010- 2011 թվականից Բաղդադի գեղեցիկ արվեստների ինստիտուտում կդադարեցվի երաժշտության և թատերական արվեստի դասավանդումը: Այս որոշումը կայացրել է Իրաքի մշակույթի նախարարությունը: ԲՈՒՀ-ի դեկանի տեղակալ Ֆալահ ալ-Մասուդին նշել է, որ որոշման ընդունումը տեղի է ունեցել կրոնական կուսակցությունների ճնշման արդյունքում, որը նպատակ ունի երկիրը վերադարձնել միջնադար: Նրանք մտավախություն ունեն, որ հետագայում կարող են արգելվել նաև նկարչության և քանդակագործության դասավանդումը:

Հետաքրքիր է, որ Իրաքում գործում է ընդամենը 5 կինոթատրոն: Իսկ Բաբելոն քաղաքի ավերակների տեղում միջազգային մշակութային փառատոնի անցկացումը նույնպես արգելվել է կրոնական կուսակցությունների նախաձեռնությամբ:

No comments: