Wednesday, December 29, 2010

Հայերին չհաջողվեց հասնել Քոբի Բրայանթի՝ թուրքերի հետ կնքած պայմանագրի չեղյալ հայտարարմանը

Tert.am-29-12-2010- NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի խաղացողներից Քոբի Բրայանթը, ըստ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության հետ կնքած իր պայմանագրի, սկսել է գովազդել այդ ընկերությունը, ինչի կապակցությամբ հանրահայտ բասկետբոլիստը հղել է իր առաջին ուղերձը։ Այս մասին տեղեկացնում են գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները, որոնց կայքերում տեղադրված է Բրայանթի 38 վայրկյան տևողությամբ գովազդային հոլովակը։
«Լոսանջելեսցիներն արդեն մարտ ամսից հնարավորություն կունենան ուղիղ չվերթով մեկնել Թուրքիա։ Մենք շատ ոգևորված ենք այդ առնչությամբ, քանի որ հնարավորություն ենք ունենալու բացահայտել Թուրքիայի տեսարժան վայրերն ու պատմական հարստությունը»,– նշվում է Բրայանթի գովազդային ուղերձում, որը տեղադրվել է նաև սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) արշավ էր սկսել Բրայանթի դեմ և պահանջում էր, որպեսզի բասկետբոլիստը չեղյալ հայտարարի «Թուրքական ավիաուղիների» հետ կնքած պայմանագիրը։ Ըստ ANCA–ի՝ NBA-ի աստղը նման քայլով աջակցում է թուրքական իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած ժխտողական քաղաքականությանը։

No comments: