
Մենք` նախաձեռնության անդամներս և նախաձեռնությանը միացած բազմաթիվ հասարակական-քաղաքական, արվեստի ու գիտության գործիչները, ֆեյսբուքյան խմբում գրանցված երեքուկես հազար անդամները, մի վերջին անգամ դիմում ենք Ազգային ժողովի պատգամավորներին: Արդեն իսկ առկա է նախադեպ, երբ պատգամավորները, չնայած վերևից իջեցված պատվերին և Հայաստանում ընդունված արատավոր ավանդույթին, օրենքի քվեարկության ժամանակ վարվում են այնպես, ինչպես նրանցից պահանջում է սեփական խիղճը: Բոլոր այն պատգամավորները, ովքեր օրերս տապալեցին «Աղբահանության մասին» օրենքի ընդունումը, պետք է գիտակցեն, որ հայոց լեզուն, ազգային դպրոցն ու դրանց վրա խարսխված անկախ պետականությունը բազմապատիկ անգամ ավելի կարևոր արժեքներ են, քան ցանկացած այսօրեական սոցիալական խնդիր, և եթե այդ այրերն ու տիկնայք մեկ անգամ իրենց մեջ ուժ են գտել շարժվելու սեփական խղճի մտոք և ընդդեմ Համակարգի, ապա երկրորդ անգամ պարզապես պարտավոր են անել դա` հանուն մեր ազգային ժառանգության և արժանավայել ապագայի:
Թույլ մի՛ տվեք, որպեսզի հեռացող ապաշնորհ պաշտոնայներն իրենց այս քայլով վերջնականապես կործանեն մեր կրթությունը: Նրանք արդեն գնում են, իսկ դուք դեռ մեկ տարի ունեք, ինչից հետո գալու են ընտրություններ, որտեղ խոստանում ենք հիշեցնել և՛ լավը, եթե դեմ քվեարկեք օրինագծին, և՛ վատը, եթե հանկարծ որոշեք կողմ քվեարկել դրան:
Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը քաղաքացիական նախաձեռնությունԵրևան, 20 դեկտեմբերի, 2010 թ.
No comments:
Post a Comment