Tert.am. 21-12-2010- ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ երկրում հետաքրքիր զարգացումներ են նկատվում. պաշտոնանկություններ են գրանցվում, իսկ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ Հայաստանում կաշառակերություն կա։
Ըստ Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանի վերջին ելույթն ընդդիմադիր գործչի ելույթ էր։ «Սերժ Սարգսյանը միացել է մեզ և պայքարում է ավազակապետության դեմ»,– նշեց նա։
Այդ կապակցությամբ Զուրաբյանը Սերժ Սարգսյանին ամանորյա մաղթանքներ հղեց՝ նշելով, որ դրանք կաշառակերության դեմ պայքարում որպես խորհրդատվություն կարելի է ընդունել։
«Քանի որ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ ներմուծել մականունավորներին, խորհուրդ եմ տալիս հանել նրանց ՀՀԿ շարքերից և նրանց «օբշչակը» բացել հասարակության վերահսկողության համար»,– նշեց Զուրաբյանը։
Նա ՀՀ իշխանություններին մաղթում է դադարեցնել Ռուսաստանի իշխանություններին նմանակելու փորձերը, «ինչը սազական չէ նժդեհական ոգուն»։
Զուրաբյանը Սերժ Սարգսյանին մաղթում է, որպեսզի նա երկրում պատժի նաև ընդհանրապես ծեծելու, պետական լծակներն օգտագործելու սովորություն ունեցողներին։
«Առաջարկում եմ պաշտոնից ազատել գլխավոր կոռուպցիոներ Սերժ Սարգսյանին»,– նշեց Զուրաբյանը։ Նա այս բոլոր ուղղություններով Սերժ Սարգսյանին բեղմնավոր աշխատանք մաղթեց։
«Թող վստահ լինի, որ բոլոր այն գործերը, որոնք անավարտ կթողնի, մենք կավարտենք»,– ասաց Զուրաբյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment