Friday, December 31, 2010

ՌԴ ԱԳՆ-ն կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Diplomat.am.30-12-2010- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է 2010 թվականի՝ 24 հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունների ցուցակը, որոնց թվում նշված է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում, ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ շարունակվել են ԱՊՀ տարածքում առկա հակամարտությունները կարգավորելուն նպատակաուղղված ջանքերը:
Բարձր միջազգային գնահատականի է արժանացել Ռուսաստանի միջնորդական գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում, որի շրջանակներում եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև` հունվարի 25-ին` Սոչիում, հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերի 27-ին` Աստրախանում:

No comments: