Wednesday, December 29, 2010

Վաղը կրկին բախումնե՞ր են սպասվում հայ եւ հույն հոգեւորականների միջեւ

Report.am-29-12-2010-Ամեն տարի դեկտեմբերի 30-ին Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում տեղի են ունենում բախումներ հայ եւ հույն հոգեւորականների միջեւ: Այդ օրը քրիստոնյաները մաքրում են եկեղեցին: Հիշեցնենք, որ անցյալ տարի բախումներին խառնվել էին նաեւ Պաղեստինի ինքնավարության ոստիկանական ուժերը` ի պաշտպանություն հույների: Քանի դեռ Երուսաղեմի Սուրբ Հակոբաց միաբանության, հունաց եկեղեցու եւ արաբ ոստիկանության միջեւ նախնական համաձայնություն չի կայացել` եկեղեցու մաքրման հետ կապված, վաղը սպասվում են լուրջ բախումներ:
Իմիջիայլոց, Պաղեստինի ինքնավարության կրոնի գործերով նախարարը քրիստոնյա հունադավան արաբ է:

No comments: